«Սահմանադրական դատարանի դիմաց հունիսի 5-ին կատարվածն արվում է մի բանի համար, քանի որ ՍԴ-ն շուտով պետք է պարոն Քոչարյանի գործի հետ կապված որոշում կայացնի»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրեց՝ այդ ամենից երկու օր հետո ՍԴ նախագահը որոշեց վարույթ ընդունելու հարցը որոշելը հետաձգել մեկ ամսով. «Աննախադեպ էր, որ դիմումը վարույթ ընդունելն այս աստիճանի ձգձգվեց: Ակնհայտորեն դա կապ ուներ ՍԴ-ի առաջ տեղի ունեցած միջոցառումների հետ: Այդ ճնշումներով հետագայում փորձ է արվում այդպես ներկայացնել՝ իբր դա ժողովրդի ինքնաբուխ դրսևորումն էր: Եթե անգամ ընդունենք՝ այդպես է. բոլոր դեպքերում արգելվում է ՍԴ-ի մոտ այդպիսի ակցիաներ իրականացնելը: Այն, որ իրավապահ մարմինները անգործության են մատնված, այդ իրավիճակում ոչինչ չեն ձեռնարկում, վկայում է այն մասին, որ դրանք նախապես պլանավորված են՝ այս դեպքում արդեն ՍԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար»:
Դառնալով Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում հնչած մի շարք հայտարարություններին` տեղեկացրեց, որ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին. «Հունիսի 11-ին՝ այդ հարցազրույցի ժամանակ էլ որոշ հանգամանքներ էր նշել, որի հետ կապված այսօր ես իմ անունից հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի անունով և պահանջում եմ հարուցել դատական գործ: Պարոն Ջհանգիրյանն իր հարցազրույցի մեջ վերջում հարց հնչեցրեց ՍԴ դատարան դիմելու հետ կապված, օրենքների հոդվածների սահմանադրականության հետ կապված Ջհանգիրյանը ներկայացրեց երեք կարևոր հանգամանք, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է ոչ թե Ջհանգիրյանի նկատմամբ, այլ ինքը մատնացուցում է հանգամանքներ, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ևս ճնշումների մասին»:
Հայկ Ալումյանը մանրամասնեց. «Գագիկ Ջհանգիրյանն ասաց հետևյալը, որ Սահմանադրական դատարանը դատարաններին, հավանաբար նկատի ունի առաջին ատյանի դատարանին և Վերաքննիչին, հնարավորություն է տալիս, որ իրենք իրենց սխալն ուղղեն՝ նկատի ունենալով այն, որ երբ ՍԴ-ն մեկ ամսով հետաձգում է դիմումի քննությունը, նշանակում է, որ դրանով նա շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որ չակերտում հնարավորություն է տալիս, որ դատարաններն իրենց սխալն ուղղեն: Այսինքն՝ խոսքը նախապես պլանավորված դատական ակտերի մասին է: Մյուսը ՍԴ-ին դիմումն է, որ առաջին ատյանի դատարանը ներկայացրել է ՍԴ և նա ասաց, որ ՍԴ-ն այդ դիմումը չի քննելու: Սա նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն: Մյուսը այն հայտարարությունն է, որ արդեն նաև նախատեսվում է, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու, իսկ ե՞րբ կարող են այդ փոփոխությունները տեղի ունենալ, երբ տեղեկություն կա, որ որոշ անդամներ պիտի դուրս գան, նրանց տեղը այլք գան: Սրանք շատ հեռուն գնացող հայտարարություններ էին, և այստեղ կա մի բան, որ առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքներն այսօր հայտնի են պարոն Ջհանգիրյանին, որը այդպես չպետք է լիներ: Ուստի այսօր իմ անունից հաղորդում եմ ներկայացրել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ