ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը կարծում է, որ մշակույթի, այդ թվում՝ կինոյի ոլորտի օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով տարիների ընթացքում հետեւանքներ են արձանագրվել: «Գրեթե ոչնչացված է «Հայֆիլմ» կինոստուդիան, կողոպտվել են հայկական կինոարտադրական ռեսուրսները, կինոժառանգությունն անմխիթար պայմաններում է հայտնվել, կինոթատրոնների ցանց գրեթե չունենք»,-կինոյի ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց Արա Խզմալյանը:
Նրա խոսքով՝ կինոոլորտում տարիներ շարունակ կոռուպցիոն մի շարք սխեմաներ են գործել. «Դրանք վարկաբեկել են կինոյի պետական աջակցության գաղափարը, կինոարտադրության նախագծերը դարձնել ոչ արդյունավետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ