Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակագծեր բացեմ՝ 1 նախագծի փոխարեն 2-ն են քննարկվում». Միրզոյանը՝ «վեթինգի» եւ անցումային արդարադատության մասին

Հունիս 17,2019 16:28

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առնչությամբ մեկ-երկու հանդիպում արդեն եղել է: Ցավոք, հրատապության առումով այլ բաներ են առաջ ընկել, բայց ԸՕ բարեփոխումները մեր օրակարգում են, առաջիկայում հերթական հանդիպումը կունենանք»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, Միրզոյանը նշեց. «Պետք է խոստովանենք, որ այս պահին մեծ առաջընթաց չկա, չենք կարող ասել, որ շատ քայլեր ենք արել, բայց հերթով-կարգով-շարքով…»:

«Վեթինգի» եւ անցումային արդարադատության նախագծի մշակման մասին էլ ԱԺ նախագահն ասաց, որ բովանդակալից քննարկումներ են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Փակագծեր բացեմ՝ մեկ նախագծի փոխարեն մեկ-երկու նախագիծ է դիտարկվում, բայց թյուրըմբռնում կա: Հասկանանք, որ խոսքը մեկ օրենքի մասին չէ, որում գրված կլինի «վեթինգ» կամ «անցումային արդարադատություն»: Երբ քննարկում ենք այդ երկուսի գործիքները, խոսքը շատ օրենքներում որոշակի կարգավորումներ մտցնելու մասին է լինում»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

https://www.facebook.com/aravot.am/videos/886456415032155/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել