Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյան. «Հայ կանայք էլ գործարար միտք ունեն, ուղղակի պետք է հնարավորություններ ստեղծել նրանց համար»

Հունիս 17,2019 16:02

Այսօր ՀՀ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության 13 անդամներին:

Լրագրողների հետ զրույցում Նունե Սարգսյանն ասաց, որ կանանց հետ մոտ 2 ժամ զրուցել է, քննարկել են կանանց առաջնորդության հարցը ողջ աշխարհում: Տիկին Սարգսյանի խոսքերով՝ այսպիսի հանդիպումները շատ կարեւոր են Հայաստանի եւ հայ կանանց համար. օրինակ՝ արգենտինացի մի ագարակատեր կին, որը գազար է աճեցնում, մենք էլ ունենք գազարի հումք, մյուս կինը դեղագործությամբ է զբաղվում, 3-րդը՝ գինեգործությամբ: Եվ այս ոլորտներում Հայաստանում էլ զարգացման մեծ հնարավորություններ կան: «Ես քաջալերեցի նրանց ամրապնդել կապերը Հայաստանի հետ, հաճախ այցելել, ներդրում անել, ինչ-որ գործ սկսել»,-ասաց տիկին Սարգսյանը:

Նունե Սարգսյանը նկատեց՝ հայ կանայք էլ գործարար միտք ունեն, ուղղակի պետք է հնարավորություններ ստեղծել նրանց համար, քաջալերել նրանց:

Արգենտինացի ձեռներեց կանանց այցը Հայաստան նախաձեռնել է արգենտինահայ Էռնեկյանների ընտանիքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆաբիանա Ռիկանյոն, որը զբաղվում է տարբեր երկրներում կանանց գործունեության ամրապնդմամբ: Տիկին Ռիկանյոն նշեց, որ իրենց նախաձեռնության անդամները տարբեր երկրներ այցելելով գնահատում են, թե որ երկրներում տնտեսության զարգացման ինչ միտումներ կան: Այդ ուսումնասիրությունից հետո ծրագիր է կազմվում, ե ըստ Ռիկանյոնի, այցելում են իրենց նախընտրելի երկիրը:

Նախագահականում էր Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը. նա մասնագիտությամբ հոգեբան է, բայց գինեգործության ոլորտում է հմտացել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արգենտինայում: Խոիլիանան «Կարաս» ապրանքանիշով հանդես եկող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենն է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձում է իր գործունեությամբ երկու երկրների մշակույթն իրար կապելի. «Մենք նպատակ ունենք նպաստել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արգենտինայի կանանց ավելի հզորացմանը, ինչպես նաեւ աշխատանքային պայմաններ ստեղծել նրանց համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930