«Այն, ինչ առաջարկում ենք, ուղիղ ժողովրդավարության դրսեւորում է: Առաջարկում ենք հանձնաժողովի ձեւավորումն իրականացնել ոչ ուշ, քան այս տարվա հոկտեմբերի 30-ը: Այլեւս չենք կարող մեզ թույլ տալ չունենալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,-ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա ներկայացրեց օրենքի նախագիծ, որի նպատակը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավորինս արագ ձեւավորումն է, այդ ստեղծվելիք հանձնաժողովի գործառույթների ընդլայնումը:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում առաջարկում եմ փոփոխել հանձնաժողովի ձեւավորման կարգը՝ հետեւյալ տրամաբանությամբ. հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի կառավարությունը, իսկ անդամի դեպքում՝ այն մարմինը, որին նախապես վերապահվել է նախագահի թեկնածու առաջադրելը: Քանի որ այս հանձնաժողովի ձեւավորված կազմ դեռ չունենք, մոտեցումն առաջարկում եմ սահմանել հետեւյալը: Հանձնաժողովի առաջին կազմի՝ վեցական տարով երկու անդամի թեկնածության առաջադրումը վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, չորս տարով անդամի թեկնածության առաջադրումը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ երեք տարի ժամկետով անդամի թեկնածության առաջադրումը՝ Բարձրագույն դատական խորհրդին»,-տեղեկացրեց Արարատ Միրզոյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/600679927089880/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ