Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն պատճառներ ունի աջակցելու կինոոլորտի օրենք ունենալու նախաձեռնությանը». Սվիտալսկի

Հունիս 17,2019 14:33

«Եվրամիությունը մի շարք պատճառներով է որոշել աջակցել կինոյի ոլորտի օրենք ունենալու այս նախաձեռնությանը, որովհետեւ համոզված է, որ մշակույթի միջոցով կարելի է ներդրումներ բերել տնտեսության զարգացման համար»,-կինոյի ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներում այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին։

Աջակցության երկրորդ պատճառը, ըստ դեսպանի, հետեւյալն է . «Հայաստանի մասնակցությունը մեր «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ողջունում ենք, ուստի մեր այս քայլը նպաստում է այդ մասնակցությանը: Մյուս կողմից, գտնում ենք, որ հայաստանյան կինոարտադրությունը զարգանալու մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի՝ ժամանակակից մոդելի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930