Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ մինչեւ հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել արտգործնախարարություն՝ պարզաբանման համար». Արման Բաբաջանյան

Հունիս 17,2019 14:11

«Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն արդյոք հետաքրքրվե՞լ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ օրերս կայացած հանդիպման բովանդակության վերաբերյալ»,-այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այս հարցն ուղղեց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանին:

Բաբաջանյանը հարցրեց.«Ես ուզում եմ հասկանալ՝ մեր կառավարության համար եւ մասնավորապես արտաքին քաղաքական գերատեսչության համար խնդի՞ր է Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի երկժամյա հանդիպման փաստը եւ բովանդակությունը մեր բարեկամ դաշնակից երկրի դեսպանի հետ: Ինչո՞ւ մինչեւ հիմա դեսպանը չի կանչվել արտգործնախարարություն՝ պարզաբանման համար»:

Փոխնախարարը պատասխանեց. «Դիվանագիտական արարողակարգի եւ նորմերի շրջանակներում դեսպանը որեւիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի լինել կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, բոլորս լսեցինք հասարակական, նաեւ պետական քաղաքական գործիչների տարբեր արձագանքները: Դիվանագիտական արարողակարգի առումով մենք նույնիսկ քննության մեջ գտնվող անձի հետ կապված որեւիցե հայտարարություն չունենք ու չենք կարող անել»:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց. «Ինձ համար տարակուսելի է այդ հանդիպումը եւ ողջունելի չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930