«ՔՊ որոշ անդամների՝ վարչության կազմում ընտրվելը սպասելի էր, որոշների պարագայում՝ ոչ: Որեւէ մեկը չէր կարող կանխատեսել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նկատառմանն ի պատասխան, որ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության կազմում չընտրվելը պատասխան է նրա՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ական թեկնածուին չսատարելու փաստին, Արարատ Միրզոյանը փոքր-ինչ վրդովվեց. «Ա՜յ ժողովուրդ ջան, ինչի՞ համար եք…ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք ամեն ինչում «յոթ հարկանի» պատճառներ փնտրում»: Միրզոյանը լրագրողներին մեղադրեց «ամեն ինչում անպայման մի պատճառ փնտրելու մեջ»:
Ապա նշեց. «Ընտրություն է եղել, մարդիկ գաղտնի քվեարկել են վարչության անդամների օգտին: Այստեղ վիրավորական բան կա, երբ ասում եք՝ չեք կարծո՞ւմ, թե դա էր պատճառը…ձեր ասածով ստացվում է, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված էին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/454193745125864/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ