Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ր մի փոխարտգործնախարարը». Միրզոյանի արձագանքը, երբ իր եւ փոխարտգործնախարարի կարծիքները հակասող են

Հունիս 17,2019 13:19

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ «դուք ասացիք՝ անընդունելի է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն այսօր փոխարտգործնախարարն ասել է, որ ՌԴ դեսպանը որեւէ սխալ չի գործել, ինչպե՞ս կարձագանքեք»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Փոխարտգործնախարարը թող իր կարծիքը հայտնի, ես էլ իմ դիրքորոշումն ունեմ: Ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հանդիպումը, եւ կրկնում եմ ասածս»:

Արարատ Միրզոյանը հարցադրում արեց. «Փոխարտգործնախարարը…ո՞ր մի փոխարտգործնախարարը»: Ապա հավելեց. «Չգիտեմ՝ ինչ է ասել»:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, դիվանագիտական արարողակարգի նորմերի տեսանկյունից սխալ արարք թույլ չի տվել:

https://www.facebook.com/aravot.am/videos/454193745125864/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930