«Ես դա բացառում եմ, ի վերջո, օրենքը բոլորի համար է, բոլորը հավասար են օրենքի առաջ: Եթե որեւէ գործի քննության շրջանակում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում հրավիրելու տեղեկություններով կիսվելու որեւէ մարդու՝ անկախ պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ եւ կարծիք ասել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով գնահատականներին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «գրոհ» է սկսվել, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա ներկայանա հարցաքննության: Հունիսի 8-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրդեհելու փաստը Ծառուկյանը «սարքած գործ» էր որակել:
Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ Ծառուկյանի աշխատավայրում, այսինքն՝ ԱԺ-ում, պետք է հոգ տանեն, որպեսզի ծանուցագիրը հասնի պատգամավորին. «Վստահաբար, այն կփոխանցվի նրան»:
https://www.facebook.com/aravot.am/videos/454193745125864/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ