Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր վաղեմի գործընկեր և բարեկամ պրն Զարեհ Սինանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատար: Ողջունում ենք Վարչապետի այս որոշումը, վստահ ենք, որ պրն Սինանյանը հաջողությամբ կկատարի իր վրա դրված այս դժվարին պարտականությունը:
Հայկական Սփյուռքն իր բազմազանությամբ, տարբեր երկրներին բնորոշ մշակույթներով միշտ խնդիրներ է ունեցել միասնական դառնալու հարցում: Թերևս միայն իր Հայրենիքի՝ Հայաստանի հարցում որոշակի միասնականություն կա:
Զարեհ Սինանյանը, երկար տարիներ լինելով ակտիվ քաղաքական և հասարակական գործիչ ԱՄՆ-ում, ցուցաբերել է մեծ հմտություն և կամք Լոս Անջելեսի հայության միավորման գործում: Վստահ ենք , որ նրա այդ կարողությունը մեծապես կնպաստի ամբողջ Հայկական Սփյուռքի միավորման և Հայրենիքին ծառայության սուրբ գործին:
Շնորհավորում ենք պրն Սինանյանին այս պատասխանատու պաշտոնում, մաղթում հաջողություն և իրեն, և մեր հայրենի կառավարությանը:
Կարդացեք նաև
Մեր համայնքին վերաբերող բոլոր հարցերում պատրաստ ենք համագործակցության:
ԱՄՆ Հայդուկ Միություն
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ
Ողջունում ենք պրն Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատարի պատասխանատու պաշտոնում: Պրն Զարեհ Սինանյանը մեծ փորձ ունի թե պետական և հանրային կառավարման, թե Լոս Անջելեսում գործող հայկական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում: Նրա աջակցությամբ հայ համայնքի բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումն են գտել: Վստահ ենք նոր պաշտոնում նրա գործունեության հաջողությանը, ինչը մենք էլ մեր կողմից ենք նրան մաղթում: Հուսով ենք, որ այժմ մեր համագործակցությունն ավելի մեծ արդյունքներ կտա և Սփյուռքի բարգավաճման, և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում:
Սփյուռքի Միասնության Հարթակ
Լոս Անջելես, ԱՄՆ