Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի 6-րդ տուրում երկու առաջատարներից ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկը սպիտակներով առավելության հասավ Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ, իսկ Հովիկ Հայրապետյանը պարտվեց Զավեն Անդրիասյանին:
Օնիշչուկը 5,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Շանթ Սարգսյանը եւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Արման Միքայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ