Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունը անցկացրեց անդրանիկ նիստը, որի ընթացքում առաջադրեցին վարչության նախագահի և փոխնախագահի թեկնածուներ։ Նախագահի պաշտոնում նորընտիր վարչությունը առաջադրել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունները։ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել, այդպիսով ՔՊ նոր վարչությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սուրեն Պապիկյանին: Պատվիրակները ձայների մեծամասնությամբ ՔՊ վարչության նոր նախագահ ընտրեցին Սուրեն Պապիկյանին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: