Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ութ ձեռնարկությունների աշխատակիցներն այսօր «Դինամո» ՄՀԿ-ում հարաբերությունները պարզեցին սեղանի թենիսի խաղատախտակների առջեւ:
Մրցաշարի կազմակերպիչ Քրիստինե Ֆիլիպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «ՏՏ ոլորտի աշխատակիցները բավականաչափ ակտիվ են սպորտում: Նրանց համար կազմակերպվում են ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերի առաջնություններ, իսկ սեղանի թենիսում նրանք մրցում են առաջին անգամ: Սա առաջինն է նաեւ աղջիկների մասնակցությամբ: Սեղանի թենիս մարզաձեւն ընտրվել է այն պատճառով, որ այն մատչելի է եւ միաժամանակ մարզում է մարդու ոտքերը, ձեռքերը եւ աչքերը: Մեր 43 գործընկերները, որոնցից 6-ը ներկայացնում են գեղեցիկ սեռը, մրցեցին երկու օր:
Այսօր կայացան եզրափակիչները: Աղջիկների մեջ առաջատարների եռյակը կազմեցին Տաթեւիկ Մելիքյանը, Լիանա Խաչատրյանը եւ Լիլիթ Ենոքյանը, իսկ տղաների պայքարում մրցանակակիր դարձան Նարեկ Խաչատրյանը, Ռուբեն Գադուկյանը եւ Արսեն Մոնջոյանը: Առաջին փորձը, կարծես, ստացվեց: Մտադիր ենք մրցաշարը դարձնել ավանդական եւ անցկացնել նաեւ թիմային մրցումներ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ