Իշխող ուժը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված որոշում դեռեւս չունի: Այս մասին այսօր, ՔՊ-ի համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են. «Ես կարծում եմ, ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը ոլորտում բարեփոխումների տեմպով եւ որակով կկարողանա արձանագրել, այսպես ասած, բեկումնային փոփոխություններ»:
Տիգրան Ավինյանը միայն ասաց, որ մի քանի թեկնածուների անուններ են քննարկվում, սակայն, ինքը չի կարծում, որ այդ թեկնածուների անունները հիմա պետք է հնչեցնել:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր տվել օրերս: Իր հրաժարականը Արտակ Զեյնալյանը համարել էր Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությամբ կայացված որոշում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ