Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերելակները կփոխվեն, կառավարությունը նոր վարկ կվերցնի. Հայկ Մարության

Հունիս 16,2019 15:03

Երեւանում վերելակային տնտեսությունը փոխելու ծրագիրն արդեն ներկայացվել է կառավարությանը։ Այդ մասին այսօր ՔՊ-ի համաժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ, ՔՊ-ական Հայկ Մարությանը: Նա ասաց, որ ծրագիրը արդեն ներկայացվել է կառավարություն. այն կշրջանառվի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ, եզրակացությունները կտրվեն եւ որոշումը կկայացվի. «Որովհետեւ այստեղ վարկը պետք է պետությունը վերցնի, համայնքը այդպիսի վարկ չի կարող վերցնել, եւ այո դա արվելու է վարկի միջոցով»:

Նա նկատեց, որ վերելակային տնտեսությունը խնդիր էր դեռ խորհրդային տարիներին. «Վերելակները ամենաերկար եկող պրոբլեմն է, 50 տարեկան վերելակներ ունենք, եւ էսօր պահանջ է դրվում՝ ինչու մեկ-երկու ամսում չեք փոխում։ Սակայն դրանք դեռ խորհրդային շրջանում էին խնդիր դարձել, որը եկել հասել է անկախ Հայաստանի ժամանակահատվածում, ու հենց սկզբից այդ խնդիրը կա։ Իսկ այդ վերելակները նախատեսված էին 25 տարվա համար. հիմա ասում են՝ մեկ ամսում ինչու չփոխեցիք, փաստորեն չեք կատարել ձեր խոտումը»։

Նա հիշեցրեց, որ իրենք խոստումներ են տվել 5 տարվա համար`ներկայացնելով հինգ տարվա ծրագիր, մինչդեռ ինքը մի քանի ամիս է ինչ պաշտոնավարում է:

Մայրաքաղաքի աղբահանության խնդիրների մասին`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930