ՔՊ համաժողովին այսօր ներկա էր նաեւ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը: Լրագրողների հետ զրույցում, նա նորից պնդեց, որ ԱԱԾ-ի կողմից իր նկատմամբ սկսված քրեական հետապնդումը շինծու գործ է:
Դավիթ Սանասարյանը կրկնեց` իրեն մեղադրող ուժերին ավելի ուշ կանդրադառնա. «Երբ ժամանակը կգա»: Իր եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից էլ Դավիթ Սանասարյանը մանրամասներ չներկայացրեց: Միայն ասաց, որ հանդիպումը կարելի է համարել ընկերական. «Առանձնահատուկ բան չի եղել»:
Դավիթ Սանասարյանը «բթամտություն» որակեց իրեն «Սորոսի» հիմնադրամի հետ կապելը, քանզի ինքը բազմիցս է հայտարարել, որ այդ հիմնադրամի հետ երբեւէ կապ չի ունեցել: Լրագրողը նկատել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը համարվում է` «սորոսականների եւ ոչ սորոսականների պայքար», որտեղ ոչ սորոսականը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է:
Aravot.am-ի հարցին ի պատասխան Դավիթ Սանասարյանն ասաց, որ բացասական չի վերաբերվում, երբ մարդիկ դրամաշնորհներով լավ գործ են անում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ