«Մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին»,- այսօր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համաժողովում հայտարարեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Եթե այդ պատերազմը ՔՊ-ին հայտարարված լիներ, որպես քաղաքական թիմի, ապա, ըստ Արարատ Միրզոյանի, կարելի էր եւ պարտվել:
Բայց. «Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»: Նա հորդորեց`կանգնել եւ պայքարել հանուն հաղթանակի:
Արարատ Միրզոյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանն է այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ