Լրահոս
Օրվա լրահոսը

Դարչինն ամենօրյա սննդակարգում ներառելու 8 կարևոր պատճառ

Հունիս 16,2019 23:00

Բուժիչ հատկություններով օժտված դարչինը վաղուց ի վեր լայնորեն օգտագործվում է թե՛ որպես համեմունք, թե՛ որպես դեղամիջոց։

Այն ստանում են Cinnamomum verum ծառի արմատից։ Հին Եգիպտոսում դարչինը համարվում էր փարավոններին վայել ընծա, մեր օրերում էլ այն չի կորցրել իր արժեքավորությունը ու շարունակում է հմայել մարդկանց իր յուրօրինակ համով ու բույրով։

Դարչինը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ տարբեր սննդանյութերով և օգնում է առողջության հետ կապված ամենատարբեր խնդիրների ժամանակ։ Այն օժտված է հակաբակտերիալ ու հակաբորբոքային ազդեցությամբ, արդյունավետ է նաև արտաքին օգտագործման համար նախատեսված միջոցների բաղադրակազմում։

Մենք առանձնացրել ենք 8 պատճառ, թե ինչու արժե դարչինը ներառել ամենօրյա սննդակարգում

1․ Դարչինը լավացնում է մարսողությունը

Դարչինը պարունակում է ֆլավոնոիդներ (մասնավորապես ցինամալդեհիդ), որոնք իրենց հակաբորբոքային ազդեցության շնորհիվ բարելավում են մարսողությունը։ Այն նաև օժտված է հակասպազմատիկ և փքահալած ազդեցությամբ, ուստի նվազեցնում է այնպիսի տհաճ երևույթները, ինչպիսիք են ցավը, բորբոքումը, փքվածությունը։ Դարչինը նաև բջջանյութ և կալցիում է պարունակում, որոնք նպաստում են ուղիղ աղիքի կանոնավոր աշխատանքին, օրգանիզմից կենսագործունեության տարբեր արգասիքների դուրսբերմանը։

2․ Պաշտպանում է սիրտն ու անոթները

Դարչինի կանոնավոր ու չափավոր օգտագործումը բարենպաստ է անդրադառնում սրտի և անոթների վրա։ Այս համեմունքը հարուստ է անհրաժեշտ ճարպաթթուներով և հակաօքսիդանտներով, նպաստում է խոլեսթերինի մակարդակի նվազեցմանն ու կանխում զարկերակային բարձր ճնշման առաջացումը։

Իսկ հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բաղադրամասերը մասնակցում են անոթների հյուսվածքների վերականգնման գործընթացներին՝ այդպիսով նվազեցնելով ինֆարկտի վտանգը։

3․ Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Դարչինում առկա ցինամալդեհիդը խթանում է նյութափոխանակությունն ու ակտիվացնում ճարպերի այրումը։

Դարչինի թուրմը նպաստում է արյան մաքրմանն ու օգնում օրգանիզմին օգտագործել ածխաջրերն ու շաքարը որպես էներգիայի աղբյուր։

Բայց դա դեռ ամենը չէ։ Դարչինի բաղադրամաս կազմող բջջանյութի շնորհիվ հագեցածության զգացում է առաջանում, իսկ դա օգնում է խուսափել սննդի ընդունման միջակայքերում «համեղ պատառների» ճաշակումից, այդպիսով էլ՝ ավելորդ կիլոգրամներից։

4. Պայքարում է շաքարային դիաբետի դեմ

Համեմունքը պարունակում է ցինամտանին В1, որն օրգանիզմում խթանում է ինսուլինի ռեցեպտորները՝ կանխելով դրանց ապաակտիվացումը, ինչի շնորհիվ դրանք աշխատում են օպտիմալ ռեժիմով․ օրգանիզմն օգտագործում է գլյուկոզան և շաքարը չի կուտակվում արյան մեջ։ Այսպիսով այն նպաստում է այդ հիվանդության կանխարգելմանը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդությունը գլուխ է բարձրացրել, դարչինն օգնում է վերահսկել շաքարի մակարդակը։

5․ Բարելավում է շնչառական համակարգի վիճակը

Դարչինի հակաբակտերիալ ու հակաբորբոքային նյութերը պաշտպանում են շնչառական համակարգը ախտածին բակտերիաներից։

Դարչինով թեյն օգնում է հարբուխի կամ հազի ժամանակ՝ նվազեցնելով լորձն ու հյուսվածքների բորբոքումը։

6․ Խթանում է ուղեղի աշխատանքը

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ դարչինի չափավոր օգտագործումը խթանում է գլխուղեղի աշխատանքը, կանխում դրա վաղաժամ ծերացումը։ Լավանում է հիշողությունն ու ուշադրությունը, սրանում տեղեկատվության ընկալունակությունը։

7․ Թեթեւացնում է դաշտանային ցավերը

Դարչինն օժտված է հակասպազմատիկ ու ցավազրկող ազդեցությամբ, նպաստում է լարված մկանների թուլացմանն ու թեթևացնում ցավը։ Նաև ունի միզամուղ հատկություն, ինչը նույնպես կարևոր է։

8․ Պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ

Դարչինն իր հակաբակտերիալ ազդեցությամբ մաքրում է բերանի խոռոչը, կանխում մանրէային ու սնկային վարակները։ Բացի այդ դարչինը նպաստում է լյարդի մաքրմանը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի հեշտությամբ է ազատվում տոքսիններից ու կենսագործունեության արգասիքներից։ Ինչն էլ իր հերթին նպաստում է բերանի տհաճ հոտից ազատմանը։

Ծանուցում․ նյութն ունի ընդհանուր տեղեկատվական բնույթ ու չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930