2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։
Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։
Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում և վարկաբեկվում է իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։
«ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/adekvadism/posts/2321994678059331?__tn__=-R
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով «Ադեկվադ»-ի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․
Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվատ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:
Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանամ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահվածք դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով:
https://www.facebook.com/danioanis/posts/10218153931056817