Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը հարցազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ նախագահ Սարգսյանին հանդիպել է Երևանի գեղեցիկ և կոլորիտային սրճարաններից մեկում, որտեղ նախագահի հետ նախաճաշել է և միաժամանակ զրուցել:
Զրույցը նախ և առաջ ծավալվել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և փողոցում իրենց բողոքի ձայնը բարձրացրած ընդդիմության շուրջ:
«Չափազանց լարված պահ էր: Կառավարության և փողոցում հավաքվածների միջև բացակայում էր երկխոսությունը, իսկ մենք առճակատման էինք գնում»,- պարբերականի հետ զրույցում ասում է նախագահ Սարգսյանը և հավելում, որ Հանրապետության Հարապարակ է գնացել, որպեսզի հանդիպի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և լսի, թե ինչ է վերջինս ասելու: «Ես պարզապես զգում էի, որ դա է ճիշտը»,- նշում է Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Թարգմանությունը՝ «Հայ ձայն»-ի