Քիչ առաջ «Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։
«Ադեկվադ» շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին «Ադեկվադ» ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։
Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։
Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։
Կարդացեք նաև
«ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ
https://www.facebook.com/adekvadism/videos/1278009239023852/