Կարդացի «Aravot. am»- ում հրապարակված` «Ես ցանկանում եմ ծառայել բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում. 22-ամյա երիտասարդը պատրաստվում է հացադուլի» հոդվածն ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխան-պարզաբանումը։ Կալանավորված Գոռ Գորոյանի դիմումը դեռ ինձ չի հասել, ուստի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց ողջ այս պատմությունից մեկ բան հստակ է՝ եթե անգամ երիտասարդը, իբր, չի հայտնել իր բնակության վայրը, խնդիրն այն է, որ հիմա նա որոշել է ծառայել բանակում։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ բախվում նման իրողության` երբ մարդը ցանկանա ծառայել բանակում, թույլ չտան ու կալանավորեն։
Լավ, ընդունենք՝ Գոռ Գորոյանը չի գիտակցել, որ իր արարքում հանցակազմ կա, բայց մի հատ լավ մտածեք` իմաստ ունի՞ խեղել նրա ճակատագիրը, դատապարտել ազատազրկման, հետո նոր զորակոչել բանակ։
Վստա՞հ եք, որ չեք կոտրելու նրա արժանապատվությունը, չի փոխվելու երիտասարդի ընկալումը հայրենիքի ու բանակի հանդեպ: Իրավաբան չեմ, բայց կարծում եմ պետք է շանս տալ Գոռին եւ կալանքի փոխարեն նրան զորակոչել բանակ։
Ավելացնեմ, որ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հետամուտ եմ լինելու Գոռ Գորոյանի իրավունքների վերականգանմանը։
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
https://www.facebook.com/n.zohrabyan/posts/464101331076930