Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեծ մասը հնարավոր է միայն հայկական զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
«Քանի դեռ Հայաստանի զինված ուժերն անօրինական կերպով շարունակում են գտնվել Ադրբեջանի տարածքներում, չի կարող տեղի ունենալ բանակցությունների հիմնական փուլը: Որքան շուտ Հայաստանն ընդունի այդ իրողությունը, այնքան արագ մեր տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն, զարգացում և բարգավաճում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
«Որպեսզի ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի խաղաղությանը, ինչպես նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, անհրաժեշտ է գործել համապատասխան կերպով: Հետաքրքիր է, որքանով են Հայաստանի պաշտպանության նախարարության հրամանները՝ սպանել ադրբեջանցի զինծառայողներին և դիպուկահարներին, նպաստում խաղաղության մթնոլորտին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Դրանում նաև նշվում է, որ Ադրբեջանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ լուծմամբ և բանակցություններում առաջընթացով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ