Լրահոս
Օրվա լրահոսը

Օրեցօր ավելի ու ավելի է ընկնում պետական գործի, պաշտոնյայի «պլանկան». «Հրապարակ»

Հունիս 15,2019 12:22

Օրեցօր ավելի ու ավելի է ընկնում պետական գործի, պաշտոնյայի «պլանկան»։ Այսօր արդեն ով ասես կարող է հավակնել պետական բարձր պաշտոնի։ Մենք հանգիստ վերաբերվեցինք, երբ իրենց կյանքում ոչինչ չարած, ոչինչ չստեղծած, ոչ մի մարդ չղեկավարած մարդիկ դարձան հսկա համակարգերի ղեկավարներ։

Դա արդարացրինք նրանով, որ հեղափոխության պտուղները վայելում են հեղափոխություն իրականացրածները, եւ երիտասարդների խիզախությունը նաեւ պետք է պարգեւատրվի, ու որպես «ռազմավար»՝ նրանց հանձնեցինք մեր պետության ողջ կառավարումը։ Արդյունքում ընդամենը դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձը դարձավ սուպերնախարար, 25-ամյա՝ լավ պապայի բալան՝ քաղաքապետ, տաքսու վարորդը՝ փոխքաղաքապետ եւ այսպես շարունակ։

Բայց եթե խելացի մարդիկ ենթադրում էին, որ նրանք իրենց առաջին գործը կհամարեին գիտելիքների պակասը լրացնելը՝ կսովորեին ու կխորհրդակցեին փորձառուների հետ, համեստ ու զգույշ քայլեր կանեին, որ ավերածություններ չանեին իրենց անփորձությամբ, պարզվեց՝ չարաչար սխալվում էին։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930