Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը ներկայանա հարցաքննության․ «Ժողովուրդ»

Հունիս 15,2019 11:50

Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայանա ՀՀ քննչական կոմիտե` վկայի կարգավիճակով հարցաքննության: «Ինչպես հայտնի է, հունիսի 8-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրդեհելու փաստը, ըստ էության, դարձել է քաղաքական մի նոր գործընթացի սկիզբ:

Իսկ Գագիկ Ծառուկյանի` «Բա, իհարկե, սարքած գործ էր» արտահայտությունը հիմք է դարձել, որ նրան վկայի կարգավիճակով հրավիրեն հարցաքննության: ՀՀ քննչական կոմիտեն էլ այս հայտարարությունից հետո ծանուցագիր էր ուղարկել. Ծառուկյանը պատռել էր ծանուցագիրը հենց ոստիկանների ներկայությամբ, եւ հիմա նախաքննական մարմինը ծանուցագիրը ուղարկել է Ազգային ժողով։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930