Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի ամենահաջող նշանակումներից մեկը․ մեկ մարդը կարող է լինել այն կետը, որտեղ «կմոբիլիզացվի» հայությունը․ «Ժամանակ»

Հունիս 15,2019 11:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար է նշանակել Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Զարեհ Սինանյանին: Սինանյանը Հայաստանում այդ պաշտոնին նշանակվելու համար էլ թողել է իր կարգավիճակը Գլենդելում: Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի հետհեղափոխական շրջանում, առավել ևս կադրային ոչ միարժեք ընկալված և հանրության հարցերի ու տարակույսների տեղիք տված կադրային լուծումների պայմաններում, անկասկած, ամենահաջող նշանակումներից մեկն է, ինչ-որ իմաստով նաև նախադեպության ներուժ պարունակող նշանակումներից մեկը: Սինանյանն ինքնին, որպես գործիչ, հատկապես Սփյուռքում իր գործունեությունը ծավալած, բավականին հաջողած մասնագետ է, և այդ իմաստով կատարվել է լավ մասնագետի նշանակում: Որևէ պարագայում, իհարկե, չի կարող լինել նշանակվող մասնագետի հաջողության և արդյունավետության բացարձակ երաշխիք, այդպես չի լինում երբեք, և մի կարգավիճակում հաջողած մարդը մեկ այլ կարգավիճակում կարող է տասնյակ գործոնների բերումով գտնվել նվազ արդյունավետ:

Այս իմաստով, հաջողության բացարձակ երաշխիք չունի թե՛ Սինանյանը, թե՛ որևէ մեկն ընդհանրապես՝ լինի Հայաստանի նախահեղափոխական, հետհեղափոխական շրջան, թե որևէ այլ երկիր՝ զարգացած կամ թերզարգացած: Մյուս կողմից, Զարեհ Սինանյանը նշանակվում է իրապես կարևորագույն մի պաշտոնի, որը նոր է և փաստացի փոխարինում է Սփյուռքի նախարարությանը: Սինանյանն ունի իսկապես բարդ առաքելություն՝ ապահովել համահայկական մոբիլիզացիա: Խոսքը ֆիզիկական մոբիլիզացիայի մասին չէ, այլ գաղափարական, որին արդեն կարող են հաջորդել ֆիզիկական տարբեր դրսևորումներ: Ու թեև նորանշանակ Գլխավոր հանձնակատարը իհարկե աշխատել է Սփյուռքում, ծանոթ է արտերկրի հայությանը հենց անմիջական աշխատանքային և անձնական կենսագրության բերումով, այդուհանդերձ, աներկբա է նաև, որ հայությունը միատարր երևույթ չէ, և Սփյուռքը հաճախ տարբեր է անգամ նույն երկրի տարբեր շրջաններում, ուր մնաց՝ ամբողջ աշխարհում:

Մյուս կողմից, մենք չենք կարող ունենալ մասնագետ, որը ծանոթ է Սփյուռքի բոլոր շերտերին: Եվ սա, ընդհանրապես, մեկ մարդու ծանոթության կամ ճանաչման հարց չէ: Բայց մեկ մարդը կարող է լինել այն կետը, որտեղ «կմոբիլիզացվի» հայությունը: Օրինակ՝ հեղափոխական, քաղաքական իմաստով դա Նիկոլ Փաշինյանն էր: Զարեհ Սինանյանն այդ կետը պետք է դառնա գաղափարական-ֆունկցիոնալ իմաստով՝ լինելով հենց վարչապետ Փաշինյանի գլխավոր հանձնակատարը:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ամենակարևորը ,,կոմպլեկսավորված,, չէ….

  2. Ashot says:

    Երկրի համար դժվար պահերին երկրից փախած դասալիք։ Որպես մասնագետել իրանից ոչինչ չի ներկայացնում։ Գլենդել հայերը շատ են իրեն ընտրել են ու ինչ ամեևիկյան պետական հիմնարկումա աշխատել։ Որիշ ինչա հայտնի իր մասին որպես մասնագետ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930