Ըստ «ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկում» թեմայով ուսումնասիրության, որ իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ամենատարածված զգացողությունը, որ աշակերտներն ունեն դպրոցում, ուրախության, հարմարավետության եւ հաճույքի զգացողություններն են` համապատասխանաբար` 58 %, 43% եւ 37%:
Դպրոցում անվտանգության զգացողություն ունի հարցվածների 30 %-ը, հանգստի` 28 %-ը, աղմուկի ` 22-ը, տխրության` 6%-ը, վախի` 3 %-ը եւ վտանգի` ընդամենը 1 %-ը:
Աշակերտների 89 %-ը վստահ է, որ դպրոցում երբեւէ ֆիզիկական բռնության չի ենթարկվի, իսկ 82 %-ը համոզված է եղել, որ չի ենթարկվի հոգեբանական ճնշումների եւ վիրավորանքների:
Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ 10 մարզերի 50 դպրոցներում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15․06․2019 թ․