Հանրապետության հրապարակում Իլյիչի արձանի տեղը երկար ժամանակ թափուր էր: Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Եւ այս «սուրբ տեղում» տարիներ առաջ խաչ էին տեղադրել, հետո՝ մեծադիր մեծ էկրան:
Ու էլի երկար ժամանակ արձանի տեղը դատարկ էր: Մի ժամանակ էլ նոր արձանի համար մրցույթ էր հայտարարվել, հայտ ներկայացրած նախագծերից մեկով անգամ եկեղեցի էին առաջարկել կառուցել:
Օրերս էլ Լենինի, նույն Իլյիչի արձանի տեղը կարասներ են տեղադրել: Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կարաս տեղադրելը լավ է, թե՝ վատ, մասնագետները գնահատական կտան, բայց օրինակ զբոսաշրջիկները, տեղացիները կարասի մոտ կամ վրան նստած լավ էլ նկարվում են:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ կարաս, անհասկանալի է. եթե քաղաքապետարանը փորձել է դիզայներական գործ անել, ապա այստեղ անգամ երեւակայություն գործի չեն դրել՝ մի նոր ու հետաքրքիր լուծում գտնելու համար: Հիմա կարասներ ամեն մի հացատան, ուտել-խմելու օբյեկտների բակերում էլ կան:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
14.06.2019