Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո նրա որդին` Լևոն Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
-Ձեզ չի՞ հետաքրքրում, քանի անշարժ գույք ունեք և ինչպես եք դարձել միլիոնատեր:Լևոն Քոչարյանը պատասխանեց,- չգիտեմ չեմ հաշվել, ինչքան անշարժ գույք ունեմ: Իսկ ինչպե՞ս եք դարձել միլիոնատեր,-ես աշխատել եմ, հիմա ինչ էլ ասեմ դառնալու է շահարկման առարկա, եթե խնդիր են տեսնում թող գնան բողոք ներկայացնեն։ Եկեք սենց պայմանավորվենք, եթե միլիարդավոր դոլարներ կան՝ գտեք որտեղ է պահված, բոլորս կիսվենք։ Ես պնդում եմ, որ անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել, մարդկանց կարծիքը իրականությանը չի համապատասխանում։
Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այս ակցիաների կազմակերպիչը ինքն է՝ Լևոն Քոչարյանը, նա պատասխանեց, որ աջակիցներն իր ընկերներն են, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գումարներ են բաժանվում, իր համար շատ ցավալի կլինի իմանալ, որ մարդիկ գալիս են աջակցելու գումարի համար։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: