Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Դիլիջան քաղաքի 29-ամյա մի բնակչի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 10-ին, ժամը 19.10-ի սահմաններում, ապամոնտաժել և գողացել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջանի տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի մուտքի մետաղյա ուղեփակոցը, ինչի հետևանքով ազգային պարկին պատճառվել է շուրջ 100.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն