Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Արմեն Բեկթաշյանը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջը:
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ խնդրում եմ դադարեցնել իմ լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:
Միաժամանակ խնդրում եմ դիմումս քննարկել Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստում»,- ասված է հրաժարականի տեքստում:
Կարդացեք նաև