Մինսկում Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ «Օլիմպավանում» Հայաստանի մարզական պատվիրակության հետ հանդիպումից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այս անգամ էլ քաղաքական հարցեր տրվեցին: Մասնավորապես, ինչ կասի Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո արված հայտարարության մասին, թե պարտվեց արժանապատիվ աբովյանցին: «Եթե որեւէ մեկը ժողովրդին կարող է ասել անարժանապատիվ, ուրեմն անարժանապատիվն ինքն է: Որտեղ էլ լիներ՝ աբովյանցին կատարել է իր պարտքը ու նշանակություն չունի, թե ձայնն ում է տվել: Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ: Իսկ եթե որեւիցե մեկը կփորձի աբովյանցիներին ասել անարժանապատիվ, ուրեմն այդ ասողն է անարժանապատիվ»,-պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ