Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե. խոսք չի կարող լինել անշարժ գույքի հարկի էականորեն կամ ոչ էականորեն բարձրացման մասին

Հունիս 14,2019 18:19

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ամփոփ տեղեկանք է պատրաստել անշարժ գույքի հարկման բազայի թեմայով հետաքրքրվողների և հատկապես նրանց համար, ովքեր գրում են, թե «Հայաստանի կառավարությունում օրինագիծ է քննարկվում, որով գույքահարկը կբարձրանա»։

1. Նախ արձանագրենք, որ գործող կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը և խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից։

2. «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ընդամենը սահմանվում է անշարժ գույքի հարկման բազայի ձևավորման համար անհրաժեշտ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, որի վրա կիրառելով նոր սահմանվելիք դրույքաչափերը, կստանանք հարկի չափը։

3. Անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը, նոր չհարկվող շեմի չափը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Դրանք դեռևս սահմանված չեն, հետևաբար, այս պահին խոսք չի կարող լինել անշարժ գույքի հարկի էականորեն կամ ոչ էականորեն բարձրացման մասին։ Կատարվող խորքային վերլուծություններն արդյունքում դրանք կներկայացվեն հանրությանը։

4. Ենթադրվում է, որ սահմանվելիք հարկման մեխանիզմը կապահովի հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց անապահով կամ ցածրարժեք գույք ունեցող հարկ վճարողների հարկային բեռի ավելացման՝ փոխարենը ապահովելով համայնքների բյուջեների լրացուցիչ հարկային մուտքեր բարձրարժեք գույքի հարկումից։

5. Այս փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2021 թվականի հունվարի 1-ը։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930