Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս». Ռոբերտ Քոչարյանը` Արմեն Դանիելյանին

Հունիս 14,2019 18:07

«Ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքից, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում ընթացող նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին:

Հիշեցնենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր «մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացրած Սեդա Սաֆարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Դատավորն այսօր արդեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների`իր ինքաբացարկի միջնորդությունը: Ավելի ուշ, դատավորին ինքաբացարկի դիմում ներկայացրեց մեղադրող կողմը:

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Իրոք, լավ հոտ չի գալիս: Այս քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է եւ մարդիկ այս գործը կարելու համար պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ վատ է զգում, որ իր նշանակած դատավորի նկատմամբ այս տարիների ընթացքում այսպիսի վերաբերմունք է ձեւավորվել:

Մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ դատավորին դիմելով ասել էր. «Ձեզ չենք վստահում ինչպես մենք, այնպես էլ մեղադրող կողմը»:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ միանում է Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, նաեւ հավելեց, որ ներկայացված հիմնավորումների նկարագրական մասի հետ համաձայն չէ, քանի որ դրանք ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Խոսքը «մարտի 1»- գործերի`Սեդա Սաֆարյանի ներկայացրած փաստերն էին:

Այսպիսով, դատավարության մասնակից բոլոր կողմերը միացան դատավորի ինքաբացարկի միջնորդությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930