Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաժարական է տվել Գյումրու փոխքաղաքապետը

Հունիս 14,2019 17:26

Մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ ընկերն է։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել Շիրակի մարզի դատախազի տեղակալ։ Սակայն Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում հին կադրերի կրճատումներ եղան, պաշտոնից ազատվեց նաև Վաղարշակ Մխիթարյանը։ Սամվել Բալասանյանը նրան անմիջապես հրավիրեց աշխատանքի։ Նա 2014 թվականի հունիսի 20-ից զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։

Գյումրու քաղաքապետարանից նրա՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը պատճառաբանում են առողջական որոշակի խնդիրներով։ Մեզ նաև տեղեկացրեցին, որ նա ինքնակամ ազատվել է աշխատանքից սույն թվականի հունիսի 5-ին: Մենք ողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել Վաղարշակ Մխիթարյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ Նրանից կփորձենք մեկնաբանություն ստանալ ավելի ուշ։

Մենք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանին խնդրեցինք նաև պարզաբանել շրջանառվող լուրերը, համաձայն որի մտադրություն կա փոխքաղաքապետ նշանակել քաղաքապետարանի կրթության բաժնի պատասխանատու Հայկ Սուլթանյանին։

Սոնա Առաքելյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ փոխանցելով, որ Հայկ Սուլթանյանի թեկնածությունը քաղաքապետն առաջադրելու է առաջիկա օրերին կայանալիք ավագանու արտահերթ նիստին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930