Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիտա Սարգսյանին հյուրընկալելու համար ՃՈ պետի տեղակալին աշխատանքից ազատելու մասին լուրերը անհեթեթություն են. Աշոտ Ահարոնյան

Հունիս 14,2019 17:14

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անհեթեթություն է համարում ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ըստ News.am-ի հրապարակման, նա աշխատանքից ազատվել է իր խնջույքին Ռիտա Սարգսյանին հրավիրելու համար:  Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է։ Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչում աշխատում է 2000թ-ից։ Նա միակ կին դատավորն է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այդ տարիներին էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, որը նույնպես ազատամարտիկ էր. «Օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին»:

Աշոտ Ահարոնյանի խոսքով, ՃՈ պետի տեղակալի փոփոխությունը համակարգում վերջին օրերին միակ փոփոխությունը չէ եւ ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են լինում: Այնուամենայնիվ, պարոն Ահարոնյանը չհստակեցրեց՝ որն էր Եղիազարյանի աշխատանքից ազատման պատճառը:

Մեր հարցին, թե ազատման պատճառը Եղիազարյանին հայտնե՞լ են, թե՝ ոչ կամ ինչու չեն հայտնել, պարոն Ահարոնյանը չպատասխանեց:

Անդրադառնալով Եղիազարյանի կնոջ հայտարարությանը, թե ամուսինն ազատման դիմում չի գրել մի պատճառով, որ խնդրել է հայտնել, թե ինչ պատճառով պետք է գրի, բայց մինչեւ այսօր չեն հայտնել, պետք է պատճառը իմանա, նոր գրի, ասաց. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ոստիկանության պետը կարող է ազատել ծառայողին եւ գրանցել կադրերի ռեզերվում եւ ծառայողի համաձայնությունը ՝ դիմում գրելու ձեւով, չի պահանջվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930