Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Հունիս 14,2019 16:55

ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:

ՎՏԲ-Հայաստան Բանկի cash-in բանկոմատներն առավելագույնս հեշտացնում են հաճախորդների համար բանկային գործառնությունների կատարումը:

Այսպիսով՝ կարելի է.

·         անվճար առցանց քարտեր համալրել,

·         ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,

·         բանկոմատի միջոցով համալրել քարտը/քարտային հաշիվը՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական, այլ փաթեթով,

·         փոխել քարտի PIN-ծածկագիրը,

·         փոխանցումներ կատարել՝ քարտից քարտ,

·         ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,

·         վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

Վճարային տերմինալների միջոցով հնարավոր է իրականացնել ավելի քան 300 գործարքներ՝

·         Հաշվի/քարտի/ավանդի համալրումներ,

·         Ֆիզիկական/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում,

·         կոմունալ ծառայություններ ու պետ. վճարումներ (տուգանքների, կայանատեղի և այլն վճարում)

ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները ներկայացված են ՎՏԲ-Հայաստան Բանկի հետևյալ մասնաճյուղերում՝

Երևան քաղաքի մասնաճյուղեր՝

·         Բանկի գլխավոր մասնաշենք, Մոսկովյան 35

·         “Պուշկին”, Պուշկին 3/1

·         “Մյասնիկյան”, Կորյունի 6

·         “Համար 35”, Բագրատունյաց 13

·         “Արաբկիր”, Ազատության պ. 20

·         “Սպանդարյան”, Մաշտոցի պ. 10

·         “Համար 15”, Նոր Նորք, Գայի պ. 10/3

·         “Համար 2”, Կոմիտասի պ. 41

·         “Շահումյան”, Սեբաստիա 14

·         “Շենգավիթ”, Գ.Նժդեհ 8

·         “Նորք”, Բադալ Մուրադյան 1

·         “Խորհրդային”, Ավան, Իսահակյան 3/1ա

·         “Տիգրան Մեծ”, Տիգրան Մեծի պ. 86

·         “Երվանդ Քոչար”, Տիգրան Մեծի պ. 29Ա, շինություն 99

 

Ինչպես նաև մարզերի մասնաճյուղերում՝

·         “Գյումրի” (համար 57), Ռիժկով 5, տուն N2

·         “Սիսիան”, Ն.Ադոնցի 4

·         “Կամո”, Բոշնագյան 17

·         “Մարտունի”, Մյասնիկյան 47/1

·         “Վարդենիս”, Ռոմանի 7

·         “Արմավիր”, Մյասնիկյան 15ա

·         “Կոտայք”, Հանրապետության 1/66/1

·         “Ագարակ”, Գ.Նժդեհ 7

·         “Էջմիածին”, Բաղրամյան N2

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապահովել մասնաճյուղերի հագեցվածությունը հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով և նախատեսում է ընդլայնել ինքնասպասարկման գոտիները մասնաճյուղերի ներսում և մասնաճյուղերից դուրս՝ հասցնելով թիվը մինչև 30:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930