Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը հարցաքննությունից խուսափելու խնդիր չունի, եթե հրավիրեն, ի՞նչ խնդիր կա գնալու, ե՞րբ եք տեսել, որ Ծառուկյանը չգնա հարցաքննության». Գեւորգ Պետրոսյան

Հունիս 14,2019 16:51

Աբովյանի ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին կանչել են Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության: ՔԿ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրը:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն իր համար Աստվածաշունչ չի, որ անվերապահ հավատան. «Դա նախ պետք է ապացուցել՝ ո՞վ է ասում, որ եղել է: Ես էլ հիմա կանգնեմ ասեմ՝ կամերաներից էն կողմ լրագրողները իմ վրա ինքնաձիգ պահեցին, ասեցին՝ հարցազրույց պետք է տաս, սա բավարար է, որ ինձ մեղադրե՞ն»:

Հարցին՝ այսինքն չի՞ եղել նման բան, ծանուցագիր չե՞ն  տվել Ծառուկյանին, չի՞ պատռել նա՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ես երեկ չէ առաջին օրը իր մոտ եմ եղել, այդպիսի ծանուցագիր չի եղել: Պարոն Ծառուկյանը պետականության եւ պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք ունեցող մարդ է: Ինքը որեւէ խնդիր չունի խուսափել որեւէ պրոցեսից: Ինքն ասում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ ու բոլորի մեջ տեսնում է նաեւ իրեն: Նախ, օրենքով ծանուցագիր պատռելու  հանգամանքներ կան: Եթե ես դատարանում ինձ ուղարկված ծանուցագիրը դատավորի աչքի առաջ պատռում եմ, սա ուրիշն է: Եթե ես էդ ծանուցագիրը հիմք եմ ընդունում, որպես տեղեկատվություն, որ իմանամ՝ ինձ պետական այս կամ այն մարմինը որոնում է, հետո ո՞ւմ պետքն է, ո՞ւմ է կարեւոր, թե ես էդ ծանուցագիրը դրեցի մեր պահարանի մեջ, խնամեցի, երբեմն նաեւ ջրեցի, հոտ ցանեցի…Լավ, անհարմար է: Չի եղել այդպիսի բան, ո՞վ է ապացուցում: Եթե պարոն Ծառուկյանին հրավիրեն, ի՞նչ խնդիր կա գնալու: Ե՞րբ եք դուք տեսել, որ Ծառուկյանը չգնա հարցաքննության: Հարցաքննությունից խուսափելը ծանուցագիր պատռելով չի լինում, ես կարող եմ պատռել ինձ եկած ծանուցագիրը, բայց գնալ դատական նիստի: Վերանանք Ծառուկյանի անձից, դուք կարաք ծանուցագիրը դնեք փայփայեք, բարձի տակ պահեք, դրա հետ լուրջ երազներ ու հույսեր կապեք, բայց կարաք եւ պատռեք շպրտեք ու գնաք նիստի»:

Հիշեցնենք, որ ՔԿ-ից հրավիրել են Ծառուկյանին հարցաքննության, եւ սահմանված օրն ու ժամն արդեն անցել է, նա չի ներկայացել, ՔԿ-ից դեռ սպասում են: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «20 վկա են լսել, չեն բացահայտել, հիմա հենց Ծառուկյանին լսեցին՝ բացահայտելո՞ւ են: Դուք չե՞ք տեսնում այդտեղ միտում, ես տեսնում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930