Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԴԽ կազմը նախկինում նշանակվել է որոշակի իշխանական ազդեցությամբ». ԲԴԽ անդամի թեկնածու

Հունիս 14,2019 15:56

«Հրաժարականների շարանը հուշում է, թե ինչպես է աշխատել Բարձրագույն դատական խորհուրդը: Եթե իրենք հասկանային, որ լավ եւ արդյունավետ են աշխատել, այսքան հրաժարականներ չէին լինի»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:

Նա վստահեցրեց, որ որպես ԲԴԽ անդամ՝ լինելու է անկախ. «Եթե իմ վրա ճնշում գործադրվեց, ես առաջինն եմ այդ մասին բարձրաձայնելու»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում օրերս առաջադրեց իրավաբան Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը:

«Միաժամանակ գտնում եմ, որ այս ընթացքում ԲԴԽ-ն բավականին գործ է արել՝ ենթաօրենսդրական ակտերի ձեւավորման հետ կապված: Մեկ տարին բավարար չէ՝ գնահատական տալու համար, բայց փաստ է, որ ունեցանք դատական համակարգի ճգնաժամ, որում մեղադրում էին նաեւ ԲԴԽ-ին: Այսինքն, ԲԴԽ աշխատանքն ամբողջովին արդյունավետ համարել չենք կարող»,-փաստեց Գրիգոր Բեքմեզյանը:

Նրա բնորոշմամբ՝ ԲԴԽ կազմը նախկինում նշանակվել է որոշակի իշխանական ազդեցությամբ, քանի որ հիմնականում ՀՀԿ-ն է այն ձեւավորել. «Բայց երկրում իշխանական համակարգ փոխվեց, եւ փոխվեց մոտեցումը դատական իշխանության հանդեպ: Դատական համակարգի խնդիրները եկել են իշխանությունից, եւ դա բոլորի համար հասկանալի է: Դատական համակարգը սկսեց այլեւս ցուցումներ չստանալ ներկա իշխանությունից, որի արդյունքում սկսեց մտածել՝ բա ումի՞ց ստանանք: Հիմա հանձնարարական տվող չկա: ԲԴԽ-ն, իմ կարծիքով, ի սկզբանե դատական համակարգի հետ գործընկերային հարաբերություններ չձեւավորեց: Տպավորություն է, որ այն իրեն դիտել է որպես վերահսկող եւ ցուցում տվող մարմին, մինչդեռ դատական համակարգն արդեն իսկ կայացած կառույց էր: Պարզ է, որ չէր հանդուրժելու նման վերաբերմունք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930