Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպանների միջնորդությունը ինքնաբացարկի մասին

Հունիս 14,2019 15:34

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը`դատավորին ինքնաբացարկի մասին: Միջնորդությանը միացել էր նաեւ Յուրի Խաչատուրովի պաշտպանը: Դատարանը մերժեց միջնորդությունները:

Որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Hearings of the RA second President Robert Kocharyan took place

Հիշեցնենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր  «մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացրած Սեդա Սաֆարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Այսօր կայացած նիստում, Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հարց էր ուղղել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին` ի՞նչ նպատակով է Ռոբերտ Քոչարյանը դատարան մուտք գործում ոչ թե գլխավոր մուտքով, այլ հետնամուտքով: Գեւորգ Բաղդասարյանը կարծում է, որ դա կարող է կասկածների տեղիք տալ` դատարանի հետ շփումների առումով: Նիստը նախագահող դատավորը հայտարարեց` շփումները բացառված են: Դատավորը նաեւ ասաց, որ դատարանը նման կարգ չի սահմանել, նման կարգադրություն եւ հանձնարարություն էլ ինքը չի տվել: Թե ինչո՞ւ է այդպես`խոստացավ ճշտել եւ ըստ նպատակահարմարության, պարզաբանում տալ:

Supporters and opponents of the RA second President Robert Kocharyan hold a protest action in front of the RA Court of Appeals

Ողջ օրը ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ նրա կալանավորման համար պայքարողների ցույցը: Առաջինները ապահովված էին սնունդով, հովանոցներով եւ բավական շատ էին: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման համար պայքարողներն ավելի սակավաթիվ են: Նրանք պնդում են, որ 15-16 տարեկան երեխաներին են բերում Քոչարյանի աջակիցները եւ տարակուսում են, թե ինչո՞ւ են օգտագործում այդ երիտասարդներին:

Supporters and opponents of the RA second President Robert Kocharyan hold a protest action in front of the RA Court of Appeals

Նրանք պնդում են, որ հովանոցները, ջուրը եւ սնունդը Քոչարյանի աջակիցների համար ապահովում են «հովանավորները»: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ցույցի կազմակերպիչներն էլ պնդում են, որ իրենք են գումար հավաքել սնունդի եւ ջրի համար, հովանոցներն էլ իրենք են գնել: Հովանավորների կարիք էլ չունեն. «500-600 հոգի մարդ ենք, մարդա հազար դրամ էլ հավաքենք`հերիք ա: Իսկ հովանոցները հո ամեն անգամ չենք գնում, մի անգամ գնել ենք, միշտ օգտագործում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930