«Համբերություն»,- սա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանն էր դատարանում գտնվող լրագրողների հարցերին: Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ հարցերը վերաբերվում էին իր ունեցած միլիարդների հասնող գումարներին եւ արդյոք, հիմա` ազատության մեջ լինելով, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում կա:
Հիշեցնենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է «մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացրած Սեդա Սաֆարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Պաշտպանները վիճարկում են այն հանգամանքը, որ երկու բողոքներն էլ մակագրվել է միեւնույն դատավորին:
Դատավորն ասաց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 15. 15-ին:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատարանից:

Supporters and opponents of the RA second President Robert Kocharyan hold a protest action in front of the RA Court of Appeals
Իսկ մինչ այդ դատարանի դիմաց կրքերը թեժանում են: Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվն էլ գնալով ավելանում է: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բավականին մեծ պաստառ էին փակցրել դատարանի դիմացի բնակելի շենքի պատշգամբում: Դա առաջացրեց Ռոբերտ Քոչարյանի դեմ ցույց անողների զայրույթը:

Supporters and opponents of the RA second President Robert Kocharyan hold a protest action in front of the RA Court of Appeals
Ոստիկանները, իրավիճակը մեղմելու համար, պահանջեցին հեռացնել պաստառը: Պաստառը հեռացվեց տեւական ժամանակ անց, լեզվակռիվներից հետո:
Ավելի ուշ կողմերի միջեւ քաշքշոց տեղի ունեցավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ