Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր եղջերավոր անասուններ իրացնելու հարկը հանում են, տույժերի ենթարկված որոշ վարորդների տուգանքները՝ համաներում

Հունիս 14,2019 14:13

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարել: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նա ասաց. «Առաջարկում ենք ՀՀ տարածքում խոշոր եղջերավոր անասունների աճեցումն ու իրացումը ԱԱՀ-ից ազատել»: Նա ասաց, որ անասունների ներկրումը, արտահանումը ազատված էր հարկից, բայց ՀՀ-ում աճեցվող եւ իրացվող անասունների դեպքում հարկ էր կիրառվում:

Նախագիծն ընդունվեց ու ստացավ դրական եզրակացություն:

Մի շարք վարչական իրավախախտումների մասին տույժերը համաներման արժանացնեու նախագիծ է ներկայացրել կառավարությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախագիծը ներկայացնելով՝ ասաց, որ խոսքը վերաբերում է առանց համապատասխան լիցենզիայի մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների իրականացնողների տուգանքներին, թույլատրելի զանգվածը գերազանցող բեռնատարների տուրքերին: Մարդատար տաքսի վարողները տուրքը վճարելու դեպքում տույժերից ազատվում են, նրանց երեք ամիս ժամանակ էին տվել, որ տույժերը վճարեն, հիմա 3 ամիսը դարձնում են 6 ամիս: Առանց լիցենզիայի մարդատար ավտոյով ուղեւորափոխադրում իրականացնողների վրա կիրառված տուգանքները, ինչպես նաեւ քաշը գերազանցող բեռնատարների տուգանքները համաներվում են:

Այս նախագիծը եւս դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930