«Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք անցկացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզումից առաջ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց Մինսկ՝ Եվրոպական խաղեր, մեկնող ըմբիշների անունները: Նրանք են. 60 կգ քաշային կարգ՝ Արմեն Մելիքյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան:
«Մեր մրցումները սկսվում են հունիսի 28-ին եւ ավարտվում հունիսի 30-ին: Քաշային կարգեր եղան, որտեղ մարզչական շտաբը որոշակի քննարկումների արդյունքում ընտրեց այս կամ այն մարզիկին: Արթուր Ալեքսանյանը վնասվածքից հետո հասցրել է Ղազախստանում մասնակցել խոշոր մրցաշարի, որտեղ շատ լուրջ մրցակիցների հետ գոտեմարտելով դարձավ հաղթող: Նա այս պահին որեւէ խնդիր չունի: Կարապետ Չալյանը նույնպես վնասվածքից ապաքինվել է, դրա համար էլ մարզչական շտաբը նրան ընդգրկել է հավաքական»,-ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ