Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն այլ մուտքով մտնում դատարան. Դատախազի հարցը դատավորին

Հունիս 14,2019 13:56

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Քննվում են Վահե Գրիգորյանի եւ Սեդա Սաֆարյանի բողոքները`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ: Նախորդ նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն էին ներկայացրել:

Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն այսօր նիստի ժամանակ հարց ուղղեց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին` ի՞նչ նպատակով է Ռոբերտ Քոչարյանը դատարան մուտք գործում ոչ թե գլխավոր մուտքով, այլ հետնամուտքով: Գեւորգ Բաղդասարյանը կարծում է, որ դա կարող է կասկածների տեղիք տալ` դատարանի հետ շփումների առումով: Նիստը նախագահող դատավորը հայտարարեց` շփումները բացառած են: Դատավորը նաեւ ասաց, որ դատարանը նման կարգ չի սահմանել, նման կարգադրություն եւ հանձնարարություն էլ ինքը չի տվել: Թե ինչո՞ւ է այդպես` խոստացավ ճշտել եւ ասել:

Դատախազի հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն արձագանքեց: Նա ասաց, որ իր պաշտպանյալի` այլ մուտքից ներս մտնելը պայմանավորված է նրա կարգավիճակով՝ պաշտոնաթող նախագահ լինելու հանգամանքով: Պաշտպանը հավելեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը ետնամուտքով է դատարան մտնում`նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրան ուղեկցում են անվտանգության աշխատակիցները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930