Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր «Օլիմպավանում» հայտարարեց այն ըմբիշների անունները, որոնք կմասնակցեն Մինսկում կայանալիք ամառային Եվրոպական խաղերին:
«Մենք Եվրոպական խաղերին մասնակցելու ենք չորս ըմբիշով: Մարզչական շտաբն ընտրել է 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին, 65 կգ՝ Վալոդյան Ֆրանգուլյանին, 97 կգ Սարգիս Հովսեփյանին եւ 125 կգ Անդրանիկ Գալստյանին: Հավաքականը պատշաճ նախապատրաստական փուլ է անցել, կազմակերպել ենք ուսումնամարզական հավաքներ: Տղաների մարզավիճակը նորմալ է, վնասվածքներ չկան: Մնացածը մրցագորգը ցույց կտա»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև