Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատանքի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցացվող մարդու

Հունիս 14,2019 14:58

Սփյուռքի նորանշանակ հանձնակատարին չեմ ճանաչում։ Չունեմ որևէ անձնական խնդիր կամ կանխակալություն:

Ուստի հարցին ուզում եմ անդրադառնալ բացառապես քաղաքական տեսանկյունից:

1. Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն: Որպեսզի նա կարողանա միավորող դերակատարություն ստանձնել, շատ կարևոր է ի սկզբանե անաչառ և ոչ կանխակալ լինելու հանգամանքը: Կար ներքին զգացողություն, որ այդ անձը պետք է հայաստանցի լինի, որպեսզի կարողանա հավասար վստահություն ունենալ Սփյուռքի բոլոր համայնքներում:

2.Հայկական Սփյուռքը նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոն է, քանզի ներկայացված է շատ տարբեր երկրներում: ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Մերձավոր Արևելք՝ այս, երբեմն իրարամերժ քաղաքական շահեր ունեցող պետություններում հայկական համայնքները լուրջ գործոն են: Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատանքի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցացվող մարդու: Ինչպե՞ս է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պայմաններում:

Իհարկե, Սփյուռքի ներուժը պետք է լավագույնս օգտագործվի ի շահ բոլորիս: Դրա համար կան բազում այլ տարբերակներ և լուծումներ: Սակայն վստահ եմ, որ իմ բարձրաձայնած երկու կարևորագույն հարցերին տվյալ նշանակումը ոչ միայն չի համապատասխանում, այլև կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930