Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է վարչապետը զլանում սաստել սեփական ֆանատներին, ովքեր մաղձ են թափում՝ հարձակվելով բոլոր նրանց վրա, ովքեր վարչապետի հետ այս կամ այն հարցում համաձայն չեն. «Ազգ»

Հունիս 14,2019 12:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ՀՅԴ ակտիվիստների ցուցադրական քայլին, երբ մի քանի տասնյակ մարդ ներկայացել էր ոստիկանության բաժինՙ ինքնախոստովանական ցուցմունք տալու, իբր անձամբ ի՛նքն է ծեծել այն ամբարտավան երիտասարդին, որը մինչ այդ իրեն թույլ էր տվել ամեն տեսակետից անթույլատրելի հայհոյաբանություն հասցեագրելու Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանին, ապա եւ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, երբ վերջինս թոռների հետ զբոսնում էր Ազատության հրապարակում, չափազանց հատկանշական էր:

Համաձայն եմ վարչապետի այն մտքին, որ Հայաստանում այլեւս երբեք չպետք է լինեն այսպես կոչված արդարություն հաստատելու ինքնաբուխ դրսեւորումներ, որ ամեն տեսակի անօրինական բռնություն հարկավոր է բացառել մեր կյանքից: Այդ համատեքստում ինձ թույլ եմ տալիս հրապարակավ հարց ուղղելու արգո վարչապետին: Իսկ ինչո՞ւ է նա զլանում սաստել սեփական ֆանատներին, ովքեր, միգուցե եւ անգիտակցաբար, երախներից մաղձ են թափումՙ հարձակվելով բոլոր նրանց վրա, ովքեր վարչապետի հետ այս կամ այն հարցում համաձայն չեն եւ համարձակվում են քննադատել նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության այս կամ այն դրսեւորումը:

Դա ի՞նչ տարօրինակ իրավահավասարություն է, երբ մեկի խուլիգանությունը խրախուսվում կամ չտեսնելու է տրվում, մյուսինըՙ դատապարտվում է: Արդարությունն ու արդարադատությունը ընտրովի չեն լինում: Եթե մեկին մի բան կարելի է, իսկ մյուսինՙ ոչ, ապա դա արդեն արդարության ու իրավահավասարություն ծա՛ղր է:

Մինչդեռ երկրի ղեկավարը իր հրապարակային հայտարարություններով, ելույթներով, հնչեցրած գնահատականներով միշտ պիտի ձգտի օրինակ ծառայել մյուսներին: Խորհուրդ եմ տալիս բոլոր դեպքերում մնալ օրենքի շրջանակներում, հարգել անմեղության կանխավարկածը եւ առանց բավարար հիմքերի` նախկին կառավարող կուսակցության անխտիր բոլոր անդամներին չհասցեագրել երկիրը 20-25 տարի անխնա թալանածների ընդհանրական մեղադրանք: Թալանողը պիտի պատժվի, այո՛, սակայն այն մարդը, որի մեղքն ընդամենն այն է, որ եղել է միեւնույն կուսակցության անդամ, պիտի ազա՛տ լինի նման կասկածներից:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

Հայաստանի վաստակավոր լրագրող

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930