Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին հրաժարվել են ընդունել՝ պատճառաբանելով, որ աբոնեմենտային համակարգի նրանց տոմսերն այլեւս չեն գործում. «Հայկական ժամանակ»

Հունիս 14,2019 12:38

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի դպրոցականները, համարելով, որ թանգարան անվճար այցելության տոմսեր ունեն, մի քանի օր առաջ ճանապարհ են ընկել դեպի Երեւան՝ համատեղելու մայրաքաղաքում էքսկուրսիան ու այցերը մշակութային հաստատություններ։ Բայց պարզվել է, որ վերջիններում իրենց չեն սպասում։

Ինչպես հայտնի է, արդեն նախկին Կրթության եւ գիտության նախարարությունը, Մշակույթի նախարարության հետ համատեղ ներդրել է աբոնեմենտային համակարգ, ինչի շնորհիվ դպրոցականները հնարավորություն են ստանում տարեկան մեկ անգամ անվճար գնալ թատրոններ, թանգարաններ ու համերգասրահներ։

Ենոքավանի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները նախընտրել են Մատենադարանը, իսկ 3-րդ եւ 4-րդ դասարանցիներն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան։ Աշակերտների մեկ այլ խումբ էլ որոշել է Դիլիջանում գործող փողի թանգարանը տեսնել։ Աշակերտների ծնողների փոխանցմամբ, բոլոր դեպքերում երեխաներին հրաժարվել են ընդունել՝ պատճառաբանելով, որ նրանց տոմսերն այլեւս չեն գործում։

«Պատճառ են բերել, որ պետք էր մինչեւ մայիսի 20-ը այցելել, բայց չէ՞ որ դա մեզ տվել են մայիսի 22-23-ին, մայիսի 20-ին ո՞նց կարող էինք գնալ։ Մեր դպրոցում տոմսերը երեխաներին տվել են «Վերջին զանգի» նախօրյակին եւ ասել էին՝ մինչեւ հունիսի 20-ն է ժամկետի մեջ»,– պատմեց ծնողներից մեկը։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930