Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը՝ Արմեն Խաչատրյանի օրինագծի մասին. «Խմբակցությունում տեղյակ չենք այդ նախաձեռնության մասին». «Ժողովուրդ»

Հունիս 14,2019 12:26

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։

–Տիկին Մակունց, Ձեր ղեկավարած խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։ Դուք կո՞ղմ եք պատգամավորի նախագծին։

–Խմբակցությունում տեղյակ չենք այդ նախաձեռնության մասին, ես կխոսեմ պարոն Խաչատրյանի հետ, այնուհետեւ ես լրացուցիչ տեղեկություն կտրամադրեմ Ձեզ։

–Բայց, որպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ի՞նչ դիրքորոշում ունեք Ա.Խաչատրյանի այն տեսակետի հետ կապված, որ պետք է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնել։

–Անձամբ ես գտնում եմ, որ ոչ, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա, բայց, անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նախագծին, ինչի համար էլ չեմ ցանկանում այսպես կանխակալ վերաբերմունք ցույց տալ, որովհետեւ գուցե նախագծում ինչ-որ մանր բաներ կան, որը բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Բայց այն, ինչի մասին Դուք հարցրեցիք, ես այդ ամենին կողմ չեմ։ Բայց կխոսեմ պարոն Խաչատրյանի հետ ու կհասկանամ, այդ ժամանակ արդեն կկարողանամ հստակ պատասխանել Ձեր հարցերին։

–Իսկ ինչ-որ վտանգ զգո՞ւմ եք Հայաստանում, արդյոք իշխանության ներկայացուցիչները «վախեր» ունե՞ն, ինչո՞ւ են ուզում իրենց պաշտպանելու համար օրենք ընդունել։ Ինչի՞ց պետք է վախենա այսօրվա իշխանության ներկայացուցիչը։

–Ես չգիտեմ՝ ինչ շեշտադրումների մասին է խոսքը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի մակարդակով ամենաանվտանգ երկրներից է. դա իմ կարծիքն է, եւ դրա համար այսօր կան որոշակի վիճակագրական տվյալներ։ Իսկ պարոն Խաչատրյանի նախագծի վերաբերյալ, կրկնում եմ, տեղյակ չեմ նախագծի բովանդակությունից. կտեղեկանամ, հետո նոր կկարողանամ տեսակետ հայտնել։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930